Էդինբուրգի կենդանաբանական այգու թագավորական պինգվինը դարձել է Նորվեգիայի Թագավորական գվարդիայի բրիգադի գեներալ: Նիլս Ուլաֆ անունով պինգվինին կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը մասնակցել են 50 գվարդիականներ, հայտնում է lenta.ru-ն;
Դա արդեն կենդանաբանական այգու նույն անունով երրորդ պինգվինն է, որը ծառայում է Նորվեգիայի Թագավորական գվարդիայում: 1972 թվականից այն հանդիսանում է Նորվեգիայի թագավորական գվարդիայի խորհրդանիշ: Գվարդիականների՝ էդինբուրգյան կենդանաբանական այգի յուրաքանչյուր այցելության ժամանակ պինգվինին նոր կոչում է շնորհվում;
Նշենք, որ մինչ այս Նիլս Ուլաֆը եղել է գվարդիայի պատվավոր գնդապետ և նրա թալիսմանը: Բացի այդ՝ 2008 թվականին Նորվեգիայի թագավորի կողմից նրան շնորհել են ասպետի կոչում: