Սելվիի ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման օրը` 2015-ի նոյեմբերի 24-ին, Թուրքիան պատրաստվում էր ցամաքային զորք մտցնել սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաք, սակայն ինքնաթիռի միջադեպից հետո ստիպված չեղյալ է հայտարարել այդ որոշումը: Այս մասին ասված է «Hurriyet» թերթի հայտնի հոդվածագիր, լրագրող Աբդուլքադիր Սելվինի հրապարակած հոդվածում, հաղորդում է Ermenihaber-ը:
Ըստ լրագրողի թուրքական կողմի` նախօրոք ԱՄՆ-ի հետ համաձայնեցրած Սիրիա մտնելու պլանը հետևյալն էր. Թուրքական ցամաքային զորքերը սիրիական զինված ընդդիմության հետ միասին գրոհով պետք է վերցնեին Ջերաբլուսը: ԱՄՆ-ն այդ գործողությանը պետք է օդային աջակցություն ցուցաբերեր: Իսկ Ջերաբլուսն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից գրավելուց հետո Թուրքիան այնտեղ պետք է հիմներ անվտանգության գոտի:
Սելվին նշում է, որ գործողության մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G-20 գագաթաժողովին մասնակցելու նպատակով Անթալիա կատարած այցի ընթացքում: «Մենք բարձրաձայն կքննադատենք այդ քայլը, սակայն շատ չենք կենտրոնանա դրա վրա»,- ըստ հոդվածագրի` ասել է Պուտինը: