Նիգերիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Բոկո հարամ» արմատական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ոչնչացվել են մի քանի դաշտային հրամանատարներ, իսկ խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն մահացու վիրավորվել է, հայտնում է Reuters-ը՝ նիգերական ռազմաօդային ուժերի մամլո ծառայությանը հղումով:
«Բոկո հարամը» Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գործող իսլամիստական խմբավորում է: Դրա գրոհայինները հարձակումներ են գործում նաև Նիգերում, Կամերունում և Չադում: