Թուրքիան սկսել է դեպի Ռուսաստան դեղձի արտահանման գործընթացը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այդ մասին հայտարարել է Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող Ումուրբեյի քաղաքապետ Սամի Յավաշը, հաղորդում է Ermenihaber-ը:
Խոսելով ռուսական շուկա արտահանվող դեղձի որակի և չափսերի մասին` Յավաշն ընգգծել է, որ 2 հատ դեղձը կշռում է ավելի քան 1կգ: Ու հենց այդ տեսակ դեղձերի ամենամեծ պահանջարկը ստացվել է Ռուսաստանից:
«Մեր դեղձերն այս տարի թե երկրում, թե արտասահմանում վաճառվեցին: Աճեցին վաճառքի ծավալները հատկապես արտասահմանում: Սկսում ենք արտահանել նաև Ռուսաստան, իսկ ավելի վաղ արտահանել ենք Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա»: