Իրանական կառավարության Արտաքին կապերի և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալլաէդին Բորուջերդին հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակման մասին. Իրանը ՌԴ-ից գնել է «ՄԻ-17» ուղղաթիռներ և С-300 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը:
«ՌԴ և Իրանի միջև համագործակցությունը շարունակվում է, մեր զինված ուժերը շարունակում են ՌԴ-ից գնել «ՄԻ-17» ուղղաթիռներ: Մենք ՌԴ-ից ստացել ենք նաև զենիթահրթիռային համակարգեր»,- Բորուջերդիի խոսքերը մեջբերում է Sputnik գործակալության լրագրողը:
Ներկա պահին Իրանում գրանցված են ռուսական արտադրության ավելի քան 50 ուղղաթիռներ: Ինչ վերաբում է С-300 զենիթահրթիռային համակարգերին, ապա դրանց վերաբերյալ պայմանագիրը երկու երկրների միջև կնքվել է 2007թ., սակայն դրա իրականացմանը խոչընդոտում էր ՄԱԿ-ի կողմից 2010թ. հունիսի 9-ին ընդունված 1929 բանաձևը, որով արգելք էր սահմանվում Իրանին ժամանակակից սպառազինության տրամադրումը, այդ թվում՝ հրթիռների ու հրթիռային համակարգերի:
Նախորդ տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը հանեց դեպի Իրան С-300 համակարգերի մատակարարման արգելքը, ինչի արդյունքում նույն թվականի նոյեմբերին արդեն պայմանագիրը մտավ ուժի մեջ: