Սինգապուրում nuTonomy ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին առանց վարորդի տաքսին, հայտնում է Associated Press-ը։
Հստակեցվում է, որ ընկերության ավտոպարկը կազմված է 6 մեքենայից։ Մինչև տարեվերջ ընկերության աշխատակիցները մտադիր են կրկնապատկել մեքենաների թիվը։ Սկզբնական շրջանում այդպիսի տաքսիները կգործեն գործարար կենտրոնի սահմաններում։
Ընկերությունը մտադիր է 2018 թվականին Սինգապուրում բոլոր տաքսիները փոխարինել Renault Zoe և Mitsubishi i-MiEV մանկնիշների էլեկտրամեքենաներով։ Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ քաղաքային միջավայր նման մեքենաների ներդրումը կնվազեցնի մեքենաների թիվը քաղաքում՝ 900 հազարից հասցնելով 300 հազարի։