Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնակատար Ամիրա Օրոնն աջակցություն է հայտնել օգոստոսի 24-ին թուրքական ստորաբաժանումների կողմից Սիրիայի Ջերաբլուս քաղաքում սկսած «Եփրատի վահան» օպերացիային: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Turkiyegazetesi թերթի կայքին:
Օրոնը ընգծել է, որ ԻՊ-ն կարող է վտանգ ներկայացնել նաև Իսրայելի համար՝ հավելելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի զինյալներն ամրապնդվեն Թուրքիայի սահմանի մոտ:
«Թուրքիայի հետ միակարծիք ենք և աջակցում ենք»,-ասել է նա: