Դեռևս հայտնի չէ, թե երբ WikiLeaks-ը նյութր կհրապարակի ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մասին:
«Շատ դժվար է հրապարակել ավելի վատ բան, ինչը մեկ օր հետո կասի Դոնալդ Թրամփը: Եթե մենք հետաքրքիր տեղեկություններ ունենանք Թրամփի մասին, մենք այն կտեղադրենք: Եթե ինչ-որ բան լինի Հիլարի Քլինթոնի և դեմոկրատական կուսակցության մասին, մենք դա էլ կտեղադրենք», - Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը: