Հունգարիան ծրագրում է երկրորդ արգելապատնեշը կառուցել երկրի հարավում միգրանտներից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ՝ նոր արգելապատնեշը կառուցվելու է արդեն գոյություն ունեցածի երկայնքով: Հունգարական իշխանությունների մտահաղացմամբ՝ այն կկասեցնի միգրանտների նոր հոսքը՝ Թուրքիայի միգրացիոն քաղաքականության փոփոխության դեպքում: