Վրացական արտադրության զրահապատ մեքենան փչացել է Եմենում մարտի ժամանակ (տեսանյութ)

18:46     26 օգոստոսի, 2016

Եմենի հութի-ապստամբները հրապարակել են մարտի տեսագրություն, որում երևում է Վրաստանում հավաքված Didgori Medevac զրահամեքենայի քանդվելը, որը պատկանել է Սաուդյան Արաբիայի բանակին: 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Նաջրանի շրջանում սաուդցի զինվորականների պահակակետի վրա ապստամբների հարձակման ժամանակ: 

Didgori Medevac-ը զրահապատ բժշկական ավտոմեքենա է՝ նախատեսված մարտի դաշտից վիրավորներին դուրս բերելու համար: Այն ստեղծվել է 2015 թվականին վրացական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի կողմից:

2015 թվականին Սաուդյան Արաբիան Վրաստանի հետ մոտ 45 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել տարբեր մոդիֆիկացիայի 100-ից ավել զրահապատ ավտոմեքենայի ձեռքբերման համար: Առաջին 12 մեքենաները պատվիրատուին են ուղարկվել 2016 թ. հունվարին:


© armedia.am