Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կսկսի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու երկամյա գործընթացը` առանց խորհրդարանի համաձայնության: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:
Brexit-ի ընդդիմադիրները վստահ են, որ ԵՄ կազմից դուրս գալու հարցը պետք է մանրամասն քննարկվի Համայնքների պալատում, սակայն վարչապետը վստահ է, որ կարիք չկա ընդդիմադիրներին գործընթացը դանդաղեցնելու հնարավորություն տալ:
Ըստ աղբյուրի՝ իրավաբանները նշում են, որ վարչապետը բացառիկ հնավարություն ունի առանց խորհրդարանի համաձայնության գործի դնել Լիսաբոնի համաձայանագրի 50-րդ հոդվածը: