ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Համապատասխան հրամանագիրը օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում, հայտնում է Tert.am-ը:
Կառավարությունը խորհուրդ է տվել ավիաընկերություններին անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել Թուրքիա իրականացվելիք թռիչքների ընթացքում: