Ուկրաինական հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Նորմանդական քառյակի» անդամներ Գերմանիան և Ֆրանսիան (քառյակում են նաև Ռուսաստանն ու Ուկրաինան) գոհ չեն հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման արդյունքներից: Այս մասին, Interfax-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Միևնույն ժամանակ, սակայն, Շտայնմայերը հայտնել է, որ Ֆրանսիան և Գերմանիան շարունակելու են հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: «Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերը, որպես «Նորմանդական քառյակի» անդամներ, շարունավում են արդեն երկու տարի ու շարունակվելու են: Բայց, չթաքցնեմ, մենք բավարարված չենք և չենք կարող բավարարված լինել Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման արդյունքներից»,- մասնավորապես, ասել է Գերմանիայի արտգործնախարարը: