ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդությունների մանրամասն պատմությունը՝ կոչ անելով իր մրցակից դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին վարվել նույն կերպ: «Ես կարծում եմ, որ երկու թեկնածուները՝ կեղծավոր Քլինթոնն ու ես, պետք է հրապարակենք մանրամասն բժշկական արձանագրումները»,- գրել է Թրամփը Twitter-ում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Քլինթոնի մոտ ԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման համար անհրաժեշտ «բարոյական և ֆիզիկական դիմացկունության բացակայության» մասին։ Հանրապետական թեկնածուի մամլո քարտուղար Քեթրին Փիրսոնն էլ իր հերթին ենթադրություն էր հայտնել, որ Քլինթոնը տառապում է խոսքի խանգարմամբ։