Կիրակի՝ օգոստոսի 28-ին, Նյու-Յորքում կայացավ MTV Video Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց երգչուհի Բեյոնսեն իր «Formation» երգի համար նկարահանված տեսահոլովակով:
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալություն, երգչուհուն տրվեց տիեզերագնացի կերպարով «լուսնային մարդու» արձանիկը , որն իր ձեռքում կրում է MTV դրոշը:
Նշենք, որ նույն անվանակարգում մրցում էին նաև Ադելը («Hello»), Ջասթին Բիբերը («Sorry»), Քայնե Ուեսթը («Famous») և Դրեյքան («Hotline Bling»):