Գերմանիայում կորած անչափահաս փախստականների թիվն աճել է՝ հասնելով 8991-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Neue Osnabruecker Zeitung պարբերականին:
Ընդ որում, 2015 թվականին Գերմանիայում կորած անչափահասների թիվը կազմել է 5835:
Նշենք, որ միայն 2015 թվականի ընթացքում ավելի քան 1 միլիոն փախստական ապաստան է գտել Գերմանիայում: