Եվրամիության ապագան կհայտնվի սպառնալիքի տակ, եթե կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կատարվի ոչ պատշաճ կերպով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը, փոխանցում է BBC-ն։
Բացի այն, որ Բրիտանիայի օրինակին կարող են հետևել նաև մյուս երկները՝ ԵՄ համար սպառնալիք է ներկայացնում իրավիճակը, որի դեպքում Մեծ Բրիտանիան միությունից դուրս գալուց հետո կարող է շարունակել օգուտ քաղել ԵՄ-ից, սակայն չկրել որևէ պատասխանատվություն, կարծում է փոխկանցլերը: Նրա խոսքով՝ Brexit-ն ավելի շուտ ԵՄ համար քաղաքական և հոգեբանական խնդիր է, քան տնտեսական։