Սիրիայի քրդական ուժերը կդառնան երկրի հյուսիսում թուրքական զիված ուժերի գործողության թիրախ, եթե հետ չքաշվեն Եփրատից արևելք: Այս մասին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Սիրիայում իրենց առաջնային նպատակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումն է:
Թուրքական բանակն անցած շաբաթ ԻՊ դեմ սիրիական Ջարաբլուս քաղաքում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը, որին մասնակցում են նաև սիրիական զինված ընդդիմության ուժերը և ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիան: