Թուրքիայի Զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքի Զապ և Ավաշին շրջաններում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ, որի ընթացքում սպանվել է տասը քուրդ զինյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler լրատվամիջոցին:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ինտեսիվ օդային հարվածները նկատվել են նույնիսկ թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանից:
Նշվում է, որ օդային օպերացիայի ընթացքում առգրավվել է «RPG-7» տեսակի նռնականետ և մեկ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ: