Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ավելի քան 180 հոգի թունավորվել է, հայտնում են վրացական լրատվամիջոցները: Տուժածների թվում կան նաև երեխաներ:
Հաղորդվում է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ թունավորման պատճառը ժամկետանց սննդամթերքն է եղել: Մառնեուլի շրջանային հիվանդանոց է այցելել նաև վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ով զրուցել է բժիշկների և տուժածների հետ: