Մեքսիկան միջազգային շուկաներում մոտ 19 միլիարդ պեսոյով (1 միլիարդ դոլար) ձեռք է բերել ապահովագրություն 2017 թվականին նավթի գների անկումից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ երկրի ֆինանսների նախարարությանը հղումով:
Գործարքի պայմանների համաձայն՝ 2017 թվականին նավթի արժեքի տարեկան միջին ցուցանիշը պետք է կազմի 1 բարելի դիմաց մոտ 42 դոլար և ծածկի արդյունահանման 250 միլիոն բարել ծավալը:
«Նման գործողություններով պաշտպանվում է դաշնային բյուջեի ծախսային մասը նավթի գների՝ նշված մակարդակից անկման դեպքում», - ասվում է ֆիննախի հայտարարությունում: