ARMOJI. հայկական էմոջիներով հավելվածն արդեն հասանելի է

11:09     31 օգոստոսի, 2016

ZaRRian Corp ընկերությունը մշակել է ARMOJI հավելվածը, որը թույլ է տալիս Messenger, WhatsApp, Viber և այլ չաթերում հայկական թեմաներով էմոջիներ ուղարկել:

ARMOJI-ն այս պահին պարունակում է 170-ից ավելի էմոջիներ, որոնք պատկերացում են տալիս հայերի մտածելակերպի մասին: Այն հասանելի է առայժմ App Store-ում և միայն iOS օպերացիոն համակարգի համար: Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է մտնել iOS համակարգի կարգավորումները և ավելացնել ARMOJI ստեղնաշարը:

ARMOJI հավելվածն արժե 1.99 դոլար: 


© armedia.am