Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը հղումով, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Նախատեսված է Ադրբեջանի նախագահի ընդհանուր ճաշ վրացական պատվիրակության հետ:
Կվիրիկաշվիլին ծաղիկներ կդնի Հեյդար Ալիևի գերեզմանին և անմար կրակի մոտ: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և փոխարտգործնախարար Գիգի Գիգլաձեն:
Նշենք, որ օգոստոսի 29-ին պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: