Ֆրանսիական Մարսել քաղաքում գտնվող Coca-Cola գործարանի աշխատակիցները բեռնարկղերից մեկում մոտ 370 կգ կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել, որի շուկայական արժեքը մոտ 50 մլն եվրո է, հայտնում է lenta.ru-ն:
Թմրանյութի բեռը, որը փաթեթավորված է եղել պլաստիկե տոպրակներում, ձեռնարկություն էր բերվել Լատինական Ամերիկայից։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե ով է ուղարկել խմբաքանակը և ում համար է այն նախատեսված: