«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին անվանել են «անհավատ» և հայտարարել, որ նա հանդիսանում է իրենց թիվ մեկ թշնամին, փոխանցում է ծայրահեղականների Dabiq ամսագիրը:
«Մենք քեզ ատում ենք այն բանի համար, որ աշխարհիկ և լիբերալ հասարակությունը թույլ է տալիս այն, ինչ Ալլահը արգելում է»,- ասված է ծայրահեղականների ուղերձում:
Մասնավորապես զինյալները 79-ամյա քահանայապետին մեղադրում են, որ նա աջակցում է ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչներին:
Բրիտանական Daily Express պարբերականի փոխանցմամբ՝ ավելի վաղ ԻՊ-ն հրապարակել էր տեսանյութ, որտեղ պատմվում էր Վատիկանի վրա հարձակման և պապի սպանության կոնկրետ պլանների մասին: Թե երբ է համացանցում հայտնվել այդ հոլովակը, պարբերականը չի հստակեցնում:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ պապը չի վախենում ծայրահեղականների սպառնալիքներից: