Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական միության և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը պատրաստվում է անցկացնել ընթացիկ տարվա նոյեմբերին: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Իսրայելի հետ մենք պատրաստվում ենք բանակցությունների առաջին փուլն անցկացնել արդեն նոյեմբերին: Բանակցությունների ընթացքը, սովորաբար, մենք չենք մեկնաբանում՝ մինչև ավարտի պահը»,- ասել է նա: