Նոր «սառը պատերազմի» մեկնարկը քիչ հավանական է, կարծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես նախադրյալներ չեմ տեսնում, որ սառը պատերազմի երկրորդ հրատարակությունը դառնա իրականություն», - ասել է Լավրովը Միջազգային հարցերով Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առջև ելույթ ունենալիս:
Նրա խոսքերով՝ պետությունների գերակշռող մեծամասնությունը համաձայն չէ միջազգային հարթակում Արևմուտքի մոտեցման հետ, և աշխարհի բնակչության առնվազն 80 տոկոսը կիսում է Ռուսաստանի մոտեցումը: