Գերմանիայի զինված ուժերը սկսել են սիրիացի փախստականներին շինարարության հմտությունների ուսուցման պիլոտային նախագիծ: Պաշտոնապես նախագծի մեկնարկը հինգշաբթի տվել են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի աշխատանքի տեղավորման դաշնային գործակալության տնօրեն Ֆրանկ-Յուրգեն Վայզեն:
Ուսուցման ծրագիրը կտևի 12 շաբաթ, որի ընթացքում ռազմական փորձագետները 120 փախստականի կսովորեցնեն ինժեներային և շինարարական աշխատանքների հմտություններ:
Գերմանիայում հույս ունեն, որ այդ հմտությունները պետք կգան փախստականներին, երբ նրանք վերադառնան Սիրիա, նույնիսկ եթե փախստականները որոշեն չվերադառնալ Սիրիա, նրանց հմտությունները պետք կգան Գերմանիայում և կօգնեն ավելի արագ ինտեգրվել հասարակությանը: