Բրիտանական The Daily Mail թերթը հեռացրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիա Թրամփի անցյալի մասին նյութը, գրում է gazeta.ru-ն:
Սկանդալային հոդվածում նշվում էր 1990-ականներին Նյու Յորքում էսկորտ գործակալությունում սլովենուհի մոդելի աշխատելու մասին: Մելանիա Թրամփը դատարան է դիմել՝ պահանջելով 150 միլիոն դոլարի փոխհատուցում:
Շուտով թերթն այդ նյութը հեռացրել է: Ինչպես բացատրել է The Daily Mail-ը, լրագրողները ներկայացրել են այլ աղբյուրներում հասանելի տեղեկությունը և չեն պնդել, որ այն ճիշտ է: