Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո ու մեկնած հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ ու բնակարաններ դրամական պարգևներ կստանան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom-ից: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և փաստացի կերպով՝ արծաթե մեդալակիր, սակայն մեզ համար միանշանակ օլիմպիական չեմպիոն՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում և Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդ Գոռ Մինասյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կստանան խոշոր դրամական պարգևներ: ։