2014-2016թթ. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 20 վճիռ

21:38     2 սեպտեմբերի, 2016

2014-2016թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է 20 վճիռ: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

 Ի կատարումն վարչապետի հանձնարարականի, նա տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:

Պատճառները, ըստ Հարությունյանի,  մեր դատական համակարգում առկա սխալներն են: 


© armedia.am