Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշում է կայացվել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացնել Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, հաղորդում է Panorama- ն:
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրոդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են: