Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները դուրս են մղվել թուրք-սիրիական սահմանից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է BBC-ն:
«Այսօր Սիրիայի հետ մեր ընդհանուր սահմանի 91-կիլոմետրանոց հատվածը՝ Աազազից մինչև Ջերաբլուս, վերահսկողության տակ է վերցվել»,- հայտարարել է Յըլդըրըմը իր հեռուստատեսային ելույթի ժամանակ:
Սահմանի նկատմամբ վերահսկողության վերադարձը նշանակում է, որ ծայրահեղական խմբավորումները, որոնց նահանջին հասել է Անկարան, չեն կարողանա զենք և ամրացում ստանալ թուրք-սիրիական սահմանով անցնող երթուղիներով: