Սեպտեմբերի 6-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի կունենա երթ՝ նվիրված 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ զոհված հույների և հայերի հիշատակին, հայտնում է «Ակօս» պարբերականը:
Բազմաթիվ հայեր և հույներ երեկոյան ժամը 18:30-ին կհավաքվեն՝ «Մենք չենք մոռացել» գրառմամբ պաստառներով։
1955-ի սեպտեմբերի 6-7-ին ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Հարձակումների արդյունքում բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթեցին, իսկ հայ և հույն համայնքները նորսրացան: Հարձակումների առիթ էր դարձել այն ապատեղեկատվությունը, թե իբր Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը հարձակման է ենթարկվել հույների կողմից: