Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Աբխազիան ծրագրում են ներկայացուցչություններ բացել Ստեփանակերտում և Սոխումիում: Ինչպես փոխանցում է Новости-Армения-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Աբխազիայի փոխնախագահ Վիտալիի Գաբնիյան՝ Ստեփանակերտում ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԼՂՀ ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքում:
«Հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք այն ձևաչափը, որով կարող ենք համագործակցել, քննարկել ենք նաև տեղեկատվական աջակցության անհրաժեշտությունը», - ընդգծել է Գաբնիյան: