Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու նպատակով դեպի Սիրիա ու Իրաք է մեկնել Ֆրանսիայի 18 քաղաքացի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար այդ թիվը կազմում էր 69, փոխանցում է regnum.ru կայքը:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովի հավաստմամբ, ԻՊ հեղինակության անկումը Ֆրանսիայի քաղաքացիների մոտ պայմանավորված է ԻՊ կորուստներով և Փարիզի կողմից իրականացվող «հակաահաբեկչական գործողություններով»:
Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկությունների համաձայն, Սիրիայում և Իրաքում դեռ գտնվում է Ֆրանսիայի 689 քաղաքացի, այդ թվում՝ 275 կին և 17 անչափահաս: