Նավթի համաշխարհային գներն աճում են նավթ արդյունահանող մի շարք երկրների կողմից եկող նորությունների ֆոնին, համաձայն որոնց, վերջիններս պատրաստ են սառեցնել նավթի արդյունահանումը, հաղորդում է ria.ru:
Այսպես, Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.7%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 47.59 դոլար, իսկ WTI տեսակի նավթի գինն ավելացել է 0,6%-ով՝ հասնելով 45,13 դոլար/բարելի:
Նշենք, որ նավթի արդյունահանման սառեցման պատրաստակամության մասին հայտնել են Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարն ու Իրաքի Նավթի նախարարության ներկայացուցիչը:
Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ն, առաջիկայում ոչ պաշտոնական հանդիպում է նախատեսում սեպտեմբերի 26-28 Ալժիրում կայանալիք Էներգետիկայի միջազգային ֆորումի շրջնականերում, որի ժամանակ էլ կքննարկվի նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցը: