ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի երկօրյա այցով ժամանում է Վրաստան, որտեղ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության փաթեթի իրականացման հարցերը: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Կքննարկվեն 2014 թվականի սեպտեմբերին Ուելսի վեհաժողովում ընդունված Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի իրականացման հարցերը, հստակեցրել է Ապաթուրայը:
«Գլխավոր քարտուղարի այցը Թբիլիսի Դաշինքի կողմից երկրի աջակցության վկայությունն է»,- ասել է Ապաթուրայը: