Սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում-2016» (Made in Armenia 2016) ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է երրորդ տարին անընդմեջ Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ ու ՀՀ կառավարության աջակցությամբ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Մկրտչյանի փոխանցմամբ ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 320 ընկերություն Հայաստանից և Արցախից: Նրա խոսքերով մեծ հետաքրքրություն կա նաև արտերկրից, փոխանցում է «Արմենպրեսը»:
«Գալու են գործարար, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններ, ներդրողներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, արաբական մի շարք երկրներ»,- այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: