Սլովենիայի կենտրոնական Ժալեց քաղաքում գործարկվել է Եվրոպայում գարեջրի առաջին շատրվանը: Այս մասին հայտնում է RTV Slovenija պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության կայքում:
Նշվում է, որ շատրվանից գարեջուր կարելի է փորձել՝ վճարելով վեց եվրո: Այս գումարով մեկ հոգին կարող է խմել հինգ գավաթ փրփրալից ըմպելիք:
Ժալեցի իշխանությունները հույս են հայտնել, որ նորույթը քաղաք կբերի զբոսաշրջիկների: