Միացյալ Նահանգների P-8 «Պոսեյդոն» հետախուզական ինքնաթիռները Սև ծովի երկնքում փորձել են մոտենալ ռուսական սահմանին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Վերջինիս փոխանցմամբ՝ միջադեպից հետո «Բելբեկ» ավիաբազայից օդ են բարձրացվել պարեկային Սու-27 կործանիչները: Կոնաշենկովը նշել է, որ ռուսական կործանիչների մոտենալուց հետո ամերիկյան հետախուզական ինքնաթիռները կտրուկ փոխել են թռիչքի ուղղությունը՝ հեռանալով սահմանից: