ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարոթյուն ձևավորելու հնարավորութան տալ նախագահին»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը»,- ասել է Աբրահամյանը: