ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց ոչ հաջորդ տարի, դրա համար «ժամանակ և համբերություն է անհրաժեշտ», գրում է РИА Новости-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը Վրաստանում են գտնվում երկօրյա այցով:
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեր բաց դռների քաղաքականության արդյունքն է… Դաշինքի անդամները հայտարարել են Բուխարեստում, որ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք միշտ ասում ենք թեկնածու երկրներին, որ անդամակցության համար ժամանակ և համբերություն է հարկավոր: Մենք հասկանում ենք, որ դուք ցանկանում եք հնարավորինս արագ դառնալ անդամ: Մենք, սակայն, չենք կարող ասել, որ Վրաստանը կդառնա անդամ հաջորդ տարի»,- հայտարարել է Սթոլթենբերգը: