Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրներից տնտեսական աճ են գրանցել միայն Հայաստանն ու Ղազախստանը: Ընդ որում, ՀՀ գրանցել է 2,8 % իսկ Ղազախստանը՝ 0.1% տնտեսական աճ: Այսպիսով, Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ կազմում լավագույն տնտեսական ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակի համար, ասված է ԵՏՀ պաշտոնական կայքում:
2016-ի հունվար-հունիս ամիսներին, 2015 թ. համարժեք ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճը նվազել է 0,8 %-ով: