Լիբերտարիանական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Գերի Ջոնսոնը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ զավեշտալի իրավիճակում է հայտնվել:
Հեռուստաալիքի լրագրողը հետաքրքրվել է, թե քաղաքական գործիչը ինչ գործողություններ է ծրագրում Հալեպում իրավիճակի կարգավորման համար, եթե նախագահ ընտրվի: Լրագրողի հարցին թեկնածուն պատասխանել է. «Հալեպի հե՞տ, իսկ ի՞նչ է Հալեպը»։
Լրագրողը ենթադրել է, թե թեկնածուն կատակում է, սակայն Ջոնսոնը պատասխանել է,որ ինքը միանգամայն լուրջ է հարցնում: Լրագրողը պարզաբանել է, որ Հալեպը գտնվում է Սիրիայում և փախստականների հետ կապված ճգնաժամի էպիկենտրոնն է։ «Աաա, հասկացա, հասկացա»,- ասել է լիբերտարիանցին։