«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կսկսվի մինչև հոկտեմբերի վերջ, գրում է The Wall Street Journal-ը:
Այդ մասին պարբերականին հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը: «Մենք պատրաստվում ենք կատաղի, երկար և դժվար մարտի»,- հայտարարել է նա: Թաունսենդի գնահատմամբ՝ Մոսուլում է գտնվում 3-4,5 հազար գրոհային: