ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ 2016 թ. հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես (Հայաստան Էքսպո), հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:
Ցուցահանդեսի բաժիններն են գյուղատնտեսական մթերքների վերամշակում, սննդի արտադրություն, բժշկական և դեղորայքային արտադրանք, շինարարություն, արդյունաբերություն, բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, ապակու արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն, տրանսպորտ և լոգիստիկա և այլ ոլորտներ: Դեռևս ընդունվում են ցուցահանդեսին մասնակցելու հայտեր: