ԵՄ-ն Հունաստանին 115 մլն եվրո է տրամադրել փախստականների կենսապայմանների բարելավման համար, ասվում Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ այդ միջոցները կհատկացվեն ի հավելումն 83 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնության, որը Եվրահանձնաժողովը հատկացրել էր Հունաստանին ընթացիկ տարվա հուլիսի վերջին։
«Նոր ֆինանսավորման հիմնական նպատակն է Հունաստանում փախստականների համար կենսապայմանների բարելավումը»,- նշել է մարդասիրական օգնության ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը: