Իտալական Ամատրիչե քաղաքի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ, որը ծաղրանկար էր հրապարակել երկրաշարժի թեմայով, հայտնում է ANSA գործակալությունը։
Պարբերականը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում արժանապատվության ոտնահարման համար»։
Ավերիչ երկրաշարժից օրեր անց Charlie Hebdo-ում տեղադրվել էր «իտալան մենյու» ծաղրանկարը. արյունոտ, վիրավոր տղամարդն ու կինն անվանվել են «սոուսապատ մակարոններ»։