ՄԱԿ ԳԱ-ի հերթական նստաշրջանում տեղի է ունենալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խմբի առաջին նիստը, որը ստեղծվել է Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում: Այս մասին հայտարարվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու ԻՀԿ գործադիր քարտուղար Իյադ բին Ամին Մադանիի հետ հանդիպման ժամանակ, ով աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում:
Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն է տալիս ԻՀԿ-ի հետ կապերի զարգացմանը և իրազեկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին: Մամեդյարովը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի անդամ երկրներին Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի դիրքորոշման աջակցության համար: